շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը

Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ, 27-ամյա Նարեկ Զ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնը:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորութմյամբ:  

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: