ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում 16–ամյա քաղաքացին սպառնացել է իրեն ցած նետել շենքի14–րդ հարկից

Երևանում 16–ամյա քաղաքացին սպառնացել է իրեն ցած նետել շենքի14–րդ հարկից

Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի 14-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից քաղաքացին սպառնում է ցած նետվելով ինքնասպանություն գործել:

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած իրավապահներին, հոգեբանին հաջողվել է կանխել ինքնասպանությունը։

 

Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին Երևանի բնակիչ 16-ամյա Մ. Հ.-ն է:

 

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: