Երևանի տոնին ամենաքիչ գումարը կհատկացվի Արաբկիր վարչական շրջանին
Այս տարի Երևանի տոնը կնշվի հոկտեմբերի 19-ին:
Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ միջոցառումների կազմակերպման համար համայնքի բյուջեից կծախսվի մոտ 150 միլիոն դրամ:
«Էրեբունի-Երևան 2801» մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար ամենից շատ գումար կհատկացվի Կենտրոն, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններին՝ յուրաքանչյուրին 12 մլն դրամ:
Տոնական միջոցառումների համար ամենաքիչ բյուջեն տնախատեսված է Արաբկիր վարչական շրջանին՝ 4 մլն դրամ: Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջանները կծախսեն 11 մլն դրամ, Քանաքեռ-Զեյթունում կազմակերպված միջոցառումների համար կհատկացվի 9 մլն դրամ, Նորք Մարաշը՝ 8 մլն, Շենգավիթ, Նոր Նորք և Ավան վարչական շրջանները 7 մլն դրամ: