Երևանի N 129 դպրոցում ստուգվել են կազմավորումների պատրաստվածությունը հակառակորդի հարձակման դեպքում
Մարտի 15-ին «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվեց էլեկտրական շչակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր ստուգել կազմավորումների պատրաստվածությունը հակառակորդի հարձակման ժամանակ, ամրապնդել և բարձրացնել գիտելիքները և գործնական հմտությունները, ինչպես նաև կատարելագործել արձագանքող ուժերի և դպրոցի կազմավորումների միջև փոխհամագործակցությունը:
Գործարկվել է դպրոցի ազդարարման համակարգը, իրականացվել է երեխաների ու անձնակազմի տարահանման և պատսպարման միջոցառումներ։
Համապատասխանաբար իրականացվել են նաև հետախուզման, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ, բժշկական խումբը տեղում ցուցաբերել է նաև առաջին բժշկական օգնություն:
Ուսումնավարժության ավարտին ՆԳՆ ՓԾ մասնագետները վարժանքի կազմակերպչական աշխատանքները և արդյունքները գնահատեցին լավ, ինչպես նաև տվեցին համապատասխան ցուցումներ:




