կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա է այրվել

Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա է այրվել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոց թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից InfoPort.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների,  ասօր Երևանի թիվ  127 ավագ դպրոցի  դիմաց մեքենա են պայթեցրել։ Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի թիվ  127 ավագ դպրոցի  դիմաց մեքենա  է այրում, հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան:

  • Կիսվել: