չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Երևանի Շիրազի փողոցում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու բեռնատար Kia-ն. վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր

Երևանի Շիրազի փողոցում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու բեռնատար Kia-ն. վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր

Դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ թիվ 32 հասցեի դիմաց բախվել են ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Kia մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Kia-ն՝ կողաշրջվել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: