ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի Շիրակի փողոցում 2 անասնագոմի տանիքներում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Երևանի Շիրակի փողոցում 2 անասնագոմի տանիքներում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Մարտի 11-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում է եղեգնուտ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 2 անասնագոմի տանիքներում այրվում է կուտակած անասնակեր (մոտ 3000 հակ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

 

  • Կիսվել: