Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Մարտի 10-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում անցկացվելու է Ազդարարում, տարհանում, պատսպարում թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։


