երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի քաղաքապետի պաշտոնակատարն ու Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել հանրակրթության ոլորտում մասնագետների ու աշակերտների փոխանակման ծրագրերի շուրջ

Երևանի քաղաքապետի պաշտոնակատարն ու Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել հանրակրթության ոլորտում մասնագետների ու աշակերտների փոխանակման ծրագրերի շուրջ

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Խոսելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանում իրականացվող Էներգաարդյունավետության ու ավտոբուսային բարեփոխման ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որն այս դրամաշնորհի դոնոր երկրներից է: Քաղաքապետի պաշտոնակատարը նշել է, որ պետություն, համայնք, միջազգային գործընկերներ գործակցությամբ՝ Երևանը փուլ առ փուլ իրականություն է դարձնում տրանսպորտային համակարգի բարեփոխումները:

 

Մտքեր են փոխանակվել նաև հանրակրթության ոլորտում մասնագետների ու աշակերտների փոխանակման ծրագրերի շուրջ:

  • Կիսվել: