կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է  չինական ընկերության ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է չինական ընկերության ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է  «Յուննան շինարարական և ներդրումային հոլդինգային խումբ» ընկերության ներկայացուցիչներին: 

Հանդիպման ընթացքում հյուրերին են ներկայացվել Երևանում իրականացվող քաղաքաշինական ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կարևոր ծրագրերն ու նախագծերը: Չինական ընկերությունը հետաքրքրված է ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնարավորությամբ: 

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջազգայնորեն մրցունակ ընկերությունների ներգրավումը քաղաքաշինական ծրագրերին և ընդգծել, որ քաղաքն իր լիազորությունների շրջանակներում բաց և պատրաստակամ է համագործակցության համար:

  • Կիսվել: