ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանը տարածքներ է հանել աճուրդի

Երևանի քաղաքապետարանը տարածքներ է հանել աճուրդի

Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի փակ դասական աճուրդ։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։

Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011 514 173)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (h/h 900015211403) դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ 900015211411)։
Աճուրդը կայանալու է 2019թ դեկտեմբերիի 26-ին ժ.16.00-ին , ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։

Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2019թ դեկտեմբերի 24-ը, ժամը 16.00-ը։

  • Կիսվել: