հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրդեհ Կանիաշիր գյուղում

Հրդեհ Կանիաշիր գյուղում

Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կանիաշիր գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին կից ամառային խոհանոցի և թոնրատան տանիքում (մոտ 60 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։04-ին, մարվել՝ 10։35-ին։ Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ) և կենցաղային իրեր։

  • Կիսվել: