երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երեւանում իմ բալիկների, կնոջս հետ քայլել եմ առանց թիկնապահի. Լեւոն Քոչարյան

Երեւանում իմ բալիկների, կնոջս հետ քայլել եմ առանց թիկնապահի. Լեւոն Քոչարյան

Ես երբեք թիկնապահներով չեմ շրջել, չեմ ունեցել թիկնապահ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

«Մենակով քայլել եմ Երեւանի փողոցներում՝ իմ բալիկների, կնոջս հետ։ Հուսադրում է նաեւ այն, որ ինձ մոտենում են մարդիկ, նույնիսկ ներողություն խնդրում կամ վատ զգում, ասելով, որ ինչ-որ ժամանակ եղել է հավատացել ենք ինչ-որ հիմարությունների, կեղծիքների»,- ասել է Քոչարյանը։
 

Նա նաև նշել է, որ ցանկացած գործողությունն՝ ուղղված իրենց աջակիցների դեմ, չի հուսահատեցնում.

«Երբ դու ունես այն վստահությունը, որ ոչ մի սխալ բան չի արվել, այսինքն՝ այն մեղադրանքները, ամեն ինչը ներսից, որ հասկանում ենք դրա փուչ էությունը, ջուր լինելը։ Այդ կեղծիքը ինչ-որ մի տեղ ավարտվում է, հնարավոր է՝ ինչ-որ մի ժամանակ խաբել, մոլորեցնել մարդկանց, սակայն դա երկար կյանք չի կարող ունենալ։ Չնայած այս կեղտոտ, ուղղորդված արշավներին, հսկա հարձակումներին իշխանության կողմից մեր իրական աջակիցների դեմ, մեզ ինչ-որ տեղ սատարող մարդկանց նույնիսկ այն մարդկանց, ովքեր մեզ սատարում են , այլ ուղղակի կողմ են արտահայտվում իրավական պետություն ունենալուն արդար դատարավարությունը, վկայում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչնչի առաջ կանգ չի առնում։ Չնայած իրենց գործելոճին, այսքան մարդու միանալն ու աջակցելը, իհարկե, հույս է տալիս»։

  • Կիսվել: