շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի Նորագավթի 7-րդ փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Երևանի Նորագավթի 7-րդ փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Փետրվարի 28-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 7-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Hummer» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաներում. առկա է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Հ.-ն ստացել է ստորին վերջույթի այրվածք, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։35-ին։ Մասամբ այրվել են ավտոմե

  • Կիսվել: