կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենը կնշի հոբելյանական 40-ամյակը

Երևանի մետրոպոլիտենը կնշի հոբելյանական 40-ամյակը

Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջից: 
 
«1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով:
 
1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:
 
Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

  • Կիսվել: