երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենն ավարտել է թունելային 14-րդ հզոր օդափոխիչի տեղադրման աշխատանքները

Երևանի մետրոպոլիտենն ավարտել է թունելային 14-րդ հզոր օդափոխիչի տեղադրման աշխատանքները

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ամփոփել է շաբաթը.

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 517 հազար 752 ուղևոր։
Գիծ է դուրս բերվել 2840 շարժակազմ։
Փոխարինվել են 31 փայտակոճեր։

Ավարտվել են թունելային 14-րդ հզոր օդափոխիչի տեղադրման աշխատանքները։

Երևանի մետրոպոլիտենը բոլորին մաղթում է արագ, անվտագ ու անխափան երթևեկություն։

  • Կիսվել: