շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի կոնյակի գործարանը չի դադարեցրել արտահանումը դեպի Ռուսաստան

Երևանի կոնյակի գործարանը չի դադարեցրել արտահանումը դեպի Ռուսաստան

Երևանի կոնյակի գործարանը չի դադարեցրել  արտահանումը դեպի Ռուսաստան։
 
«Երևանի կոնյակի գործարանը շարունակում է աշխատել կանոնավոր ռեժիմով՝ բոլոր երկրներում կատարելով իր բոլոր պարտավորությունները բոլոր գործընկերների եւ հազարավոր հայ խաղողագործների առջև», - հայտնեցին գործարանից:
 
Նշվում է, որ Պեռնո Ռիկար խմբի կողմից ընդունված որոշումը Ռուսաստանում գործունեության դադարեցման վերաբերյալ նշանակում է, որ PR Rouss կազմակերպությունը, որը հանդիսանում է ARARAT-ի գործընկերը Ռուսաստանի Դաշնության տարածքում, կամփոփի իր գործունեությունը մոտակա ամիսների ընթացքում։ Իսկ Երեւանի կոնյակի գործարանը հանձնառու է ապոհովել իր ապրանքների անխափան հասանելիությունն ամենուր։

  • Կիսվել: