երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
 Երևանի Խարբերդի տներից մեկի ցախանոցում հրդեհ է բռնկվել

Երևանի Խարբերդի տներից մեկի ցախանոցում հրդեհ է բռնկվել

Մայիսի 2-ին, ժամը 01։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցներում՝ «Անուշ» այգեգործական ընկերության տարածքում, այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ցախանոցում (60 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։36-ին, մարվել՝ 03։57-ին։ Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և 2 պատուհան։

  • Կիսվել: