երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է՝ առանց պայթուցիչի։

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։

  • Կիսվել: