չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
 Երևանի կենդանաբանական այգում վառվել են տոնածառի լույսերը

Երևանի կենդանաբանական այգում վառվել են տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 21-ին Երեւանի կենդանաբանական այգում տոնական տրամադրություն էր. այգին զարդարվել էր Ամանորի գույներով, վառվեցին տոնածառի լույսերը, երեխաների համար անցկացվեցին ճանաչողական խաղեր, այցելուները  ստացան գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Այգու հյուրերին դիմավորում էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, մուլտֆիլմերի հերոսներ։ Այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը երեխաներին պատմում էր այգու ձմեռային առօրյայի, կենդանիների ձմռան սննդակարգի մասին։

Տոնական միջոցառումները մեկնարկեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների երաժշտական կատարումներով։ Երեխաները սեփական ձեռքերով զարդարեցին այգու եղեւնիներից մեկը։

Նշենք, որ այսօր կենդանաբանական այգու մուտքն ազատ էր։

  • Կիսվել: