հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում նույնիսկ կար մի կարմիր գիծ՝ պահպանել Հանրապետության հրապարակի ու Կառավարության շենքի ուրվագիծը․ Սարհատ Պետրոսյան

Երևանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում նույնիսկ կար մի կարմիր գիծ՝ պահպանել Հանրապետության հրապարակի ու Կառավարության շենքի ուրվագիծը․ Սարհատ Պետրոսյան

Երևանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում (2004-2012) նույնիսկ կար մի կարմիր գիծ՝ պահպանել Հանրապետության հրապարակի ու հատկապես Կառավարության շենքի ուրվագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը։

 

Ինչպես նշել է Պետրոսյանը, 2020 թվականից կառավարությունն ամենաբարձր մակարդակով զարկ տվեց Ֆիրդուսիի (թիվ 33 թաղամասի) թե՛ քաղաքային, թե՛ ճարտարապետական, թե՛ սոցիալական առումով վիճահարույց նախագծին, և այն ժամանակ դեռ ինքն ահազանգում էր Հանրապետության հրապարակի աղճատման վտանգի մասին ու առաջարկում հավասարակշռված լուծումներ։

 

«Ահա խնդրեմ արդյունքը... Կառավարության շենքի հետեւից բուսնում են առաջին շենքերը», - գրել է նա։

 

Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ առաջիկա ընտրությունները երկիրն ու Արցախը փրկելուց բացի, նաև հավասարակշռված զարգացման և վայրենի զարգացման/կառուցապատման միջև ընտրություններ են։

«Այնպես որ, եկեք ճիշտ կողմնորոշվենք ու պահանջենք կոնկրետ այս կառուցապատման նախագծի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումը», - հավելել է նա։

  • Կիսվել: