չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա հոսպիտալացվել է

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա հոսպիտալացվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մարտին Սիմոնյանին։

Վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով վարորդ Ե. Սերոբյանը աշխատում է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, իսկ նրա տղան՝ Ժորժիկ Սերոբյանը աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում որպես բժիշկ, ով նախկինում զբաղեցրել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնը։

  • Կիսվել: