չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ռուսաստանը Հայաստանից սպասում է հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքներն ու դրանք վերացնելու ծրագիրը

Ռուսաստանը Հայաստանից սպասում է հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքներն ու դրանք վերացնելու ծրագիրը

Ռուսաստանը Հայաստանից սպասում է հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքներն ու դրանք վերացնելու ծրագիրը, հայտարարել են «Ռոսսելխոզնադզորից»։

Ռուսական կողմը նաև ակնկալում է տեղեկություն այն միջոցառումների մասին, որոնք Հայաստանը ձեռնարկել է ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջները պահպանելու համար։ Այս մասին «Известия»-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»՝ պատասխանելով հարցին, թե երբ կարող են մեղմացվել կամ ամբողջությամբ վերացվել Հայաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումները։

Ներկայում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից բուսական ծագման գրեթե բոլոր ապրանքների ներմուծումը, բացառությամբ պահածոների։ Բացի այդ, «Ռոսսելխոզնադզորը» դադարեցրել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից Ռուսաստան ձկնամթերքի մատակարարումները։

  • Կիսվել: