չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Ադրբեջանա-վրացական սահմանի մաքսային անցակետում վերջին օրերին բեռնատարների մեծ կուտակում է նկատվել։ Ինչպես հաղորդում է՝ վկայակոչելով APA տարածաշրջանային բյուրոն, վրացական կողմում՝ Մառնեուլիի ուղղությամբ, հարյուրավոր բեռնատարներ կան կուտակված։

Կարմիր կամրջի անցակետը, որը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանին, տարածաշրջանի հիմնական բեռնափոխադրման ուղիներից մեկն է։ Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ են անցնում դրանով։ Վերջին օրերին անցակետի վրացական կողմում բեռնատարների կուտակում է նկատվել։ Բեռնատարները հերթում կանգնած են Վրաստանի տարածքում։

Սահմանին տիրող իրավիճակը հատկապես վնասակար է միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վարորդների համար։ Նրանք ասում են, որ սահմանին սպասելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում տեղափոխվող բեռի համար և լրացուցիչ ծախսեր՝ վարորդների համար։

Ադրբեջանն ու Վրաստանը հայտարարել են, որ միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար։

  • Կիսվել: