շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Երևանի Իսահակյան թաղամասում հրդեհ է բռնկվել

Երևանի Իսահակյան թաղամասում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:49-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել են բնակարանի (մոտ 64 քմ) շքամուտքը և հյուրասենյակը՝ գույքով, խոհանոցը՝ մասամբ և ջերմահարվել է ննջասենյակը:

  • Կիսվել: