ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր

Երևանի Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր

Այսօր` մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև ժամանեն Ոստիկանության փորձաքրեագետներն ու Հայաստանի Քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: