չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանի գնդի պարեկի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավորին սպասարկող Toyota-ի վարորդը

Երևանի գնդի պարեկի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավորին սպասարկող Toyota-ի վարորդը

Մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված Toyota  մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ Նվեր Գ․-ն, ով ընդունել է երեկ SHAMSHYAN.com-ում հրապարակված ֆոտոռեպորտաժի իրականությունը, քանի որ վարորդի կողմից կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։

Նա ավտոմեքենան կայանել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված կետում։

Ինչպես ավելի վաղ գրել էր SHAMSHYAN.com-ը, գաղտնիք չէ, որ Երևանում դեռ կան վարորդներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից, բայց որ ճանապարհային երթևեկության կանոնները կարող է խախտել ՀՀ Ազգային ժողովի ամենաընդդիմադիր խմբակցության պատգամավորին սպասարկող Toyota  մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դա արդեն մտորելու տեղիք է տալիս:

Երեկ՝ մարտի 30-ին, նշված ավտոմեքենան Մոսկովյան փողոցում ՝ Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի մոտ, կայանել էր կանգառում, ինչը խոչընդոտ էր ստեղծում քաղաքային տրանսպորտի համար, քանի որ հասարակական տրասնպորտը չէր կարողանում ավտոմեքենան կայանել կանգառում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, այդ պահին վարորդի հետ չի եղել: 

  • Կիսվել: