չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները․ «Փաստ»

Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում արդեն քանի օր է՝ սկսվել են գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները:

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Երևանի փոխքաղաքապետը, այս տարի հրատապության խնդիր չկա, ինչպես նախորդ տարի, որը կապված էր մանկական «Եվրատեսիլի» հետ, հետևաբար, տոնածառի լույսերը փոքր-ինչ ուշ են վառվելու։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի տոնածառի լույսերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին վառելու են արցախցի երեխաները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: