ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի գիշերային ակումբներում ու սրճարաններում զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին պարետի որոշումը չի պահպանվում 

Երևանի գիշերային ակումբներում ու սրճարաններում զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին պարետի որոշումը չի պահպանվում 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կիրակնօրյա ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանում և մարզերում։ Հանգստյան օրերին խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում և ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Թե մայրաքաղաքի, թե մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են: Սրճարաններում, հանրային սննդի այլ օբյեկտներում հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսվարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում որոշ անփութություն նկատվում է:

Շաբաթօրյա գիշերային ստուգայցը Երևանի գիշերային ակումբներում ու սրճարաններում փաստել է, որ չի պահպանվում զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին պարետի որոշումը:

 
 
 
 

  • Կիսվել: