«Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել
Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում։
«Զբոսաշրջիկներից շատերը նշել են, որ այս օրերին Երևանում են հենց փառատոնին մասնակցելու համար:
Միջոցառումն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ»,- նշված է գրառման մեջ:


