հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի Ֆրիկի փողոցում տնակ է այրվել

Երևանի Ֆրիկի փողոցում տնակ է այրվել

Փետրվարի 26-ին, ժամը 00։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրիկի փողոցում այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

  • Կիսվել: