հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի և մարզերի ուսումնական հաստատություններում վարժանքները շարունակվում են

Երևանի և մարզերի ուսումնական հաստատություններում վարժանքները շարունակվում են

Սեպտեմբերի 4-ից 6-ը Երևանի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ «Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության իրականացումը հրդեհի դեպքում», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում՝ «Երեխաների տարհանումը հրդեհի ժամանակ» թեմաներով, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» առողջարանում՝ «Հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն առողջարանի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժությունների նպատակներն էին.

  •  Ստուգել կազմավորումների գիտելիքները և պատրաստականությունը հրդեհի ժամանակ՝ պաշտպանության միջոցառումների կազմակերպման ղեկավարման գործում,
  • Ուսումնասիրել և կատարելագործել խմբերի գործնական ունակությունները,
  • Ամրապնդել կազմավորումների միջև փոխհամագործակցությունը,
  • Կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

 

Վարժանքների ընթացքում իրականացվեցին բոլոր գործնական միջոցառումները, կազմակերպվեց անձնակազմի և աշակերտների տարհանում, տարածքից պայմանական տուժածների դուրսբերում և առաջին օգնության ցուցաբերում:

  • Կիսվել: