Երևանի երեք վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 15-21-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում օգոստոսի 15-ին,
◾️Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին,
◾️Նոր-Նորքում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին,
◾️Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


