Երևանի բուսաբանական այգում ևս 2 հեծանվակայան է բացվել
«Բուսաբանական այգու ընկերներ/Friends of Botanical Garden» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ Երևանի բուսաբանական այգում բացվել է ևս 2 հեծանվակայան։ Կայաններից մեկը տեղադրվել է Ծարավ Աղբյուրի մուտքի մոտ, երկրորդը՝ Էկոէպիկենտրոնի հարևանությամբ։
Կայանատեղիներում տեղադրվելու են նաև տեսախցիկներ, որոնք հնարավորինս կապահովեն հեծանիվների անվտանգությունը։
Այն մարդիկ, որոնք սրտացավ են և ցանակնում են տեսնել ավելի բարեկարգ այգի` կարող են միանալ մեր գեղեցիկ ընտանիքին։ Անդամակցելով ՀԿ-ին և վճարելով սահմանված ամսական անդամավճարը՝ Դուք Ձեր ներդրումը կունենաք Երևանի բուսաբանական այգու զարգացման գործում։


