կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլը շարունակվում է

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլը շարունակվում է

Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով  ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները գործադուլ են անում, պահանջում են վերականգնել իրենց նախկին ղեկավարներին։

  • Կիսվել: