երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երևանի ավագանու կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երևանի բնակիչների շահերը․ ավագանու նախկին անդամ

Երևանի ավագանու կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երևանի բնակիչների շահերը․ ավագանու նախկին անդամ

Տևական ժամանակ է, ինչ Երևանի ավագանու կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երևանի բնակիչների շահերը և առաջնորդվում է նեղ կուսակցական շահերով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։

«Այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը։

Այնուամենայնիվ, քաղաքապետի և ավագանու մի քանի անդամների մեծ ջանքերի շնորհիվ նիստը կայացավ և որոշումն ընդունվեց։ Երբ ավտոբուսները սկսեցին Երևան հասնել, սաբոտաժի մասնակիցները իրար հերթ չտալով փորձեցին այս գնումը վերագրել հենց կառավարող խմբակցությանը։

Այս սաբոտաժի անհեռատես տապալված փորձը ավելի խորացրեց քաղաքապետի և կառավարող խմբակցության միջև ճգնաժամը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ ավագանու որոշման նախագծի օրակարգով։

 

 

  • Կիսվել: