կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Երեւանի ավագանու անդամի քեռին մահացել է կորոնավիրուսից

Երեւանի ավագանու անդամի քեռին մահացել է կորոնավիրուսից

Այսօր Երեւանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Նվարդ Վարդանյանն ասաց, որ իր քեռին մահացել է կորոնավիրուսից:

Վարդանյանը բոլորին կոչ արեց ցուցաբերել սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ։

Նա նշեց. «Եթե Թեհմինա Վարդանյանը քեռի ունի, ապա նրան առողջություն եմ ցանկանում»,- հավելեց Նվարդ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր կարգադրել է անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսափողը, քանի որ նա հրաժարվել է բժշկական դիմակով խոսել։ Վարդանյանի կարծիքով՝ սոցիալական հեռավորության առկայությունը լիովին կարող է հիմք հանդիսանել դիմակից հրաժարվելու համար։

 

  • Կիսվել: