շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել քաղաքապետի որոշմամբ

Երևանի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել քաղաքապետի որոշմամբ

Երևանի ավագանին անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
 
«Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:
 
Սա, ըստ էության, լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը», - գրել է Կարապետյանը։

  • Կիսվել: