շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»` քաղաքացիների 35.8 տոկոսը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրը․ հարցում

«Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»` քաղաքացիների 35.8 տոկոսը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրը․ հարցում

Երևանում տեղի ունեցած փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքացիների 12,3 տոկոսը լիովին դրական են գնահատել, ավելի շուտ դրական` 45.8 տոկոսը, ավելի շուտ բացասական` 20.6 տոկոսը, ընդհանրապես բացասական`12 տոկոսը: Այս մասին փետրվարի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

««Նշեք Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»` քաղաքացիների 35.8 տոկոսը նշել է  հասարակական տրանսպորտի խնդիրը, 22.9 տոկոս` աղբահանության խնդիրը, 17.6 տոկոսը գնաճը, 11.5 տոկոսը գործազրկության և այլն: 4.5 տոկոսը նշել է անվտանգային խնդիրը, նախորդ տարիների ընթացքում այդ խնդիրը այդքան ցայտուն չէր»,- ասաց Նավասարդյան:

Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված դրական փոփոխությունների մասով քաղաքացիները 39.5 տոկոսը նշել են աղբահանության կազմակերպումը, 35.3 տոկոսը` նոր երթուղիների ներդրումը, 12 տոկոսը` նոր վերելակների փոփոխությունը:

««Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեն քաղաքապետարանի կողմից».  հարցվածների 18.5 տոկոսը նշել է կանաչապատ տարածքների ավելացում, 16 տոկոսը մաքրության կազմակերպումը և 14.2 մշակութային միջոցառումների կազմակերպումը:

  • Կիսվել: