շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի «Արարատը» շնորհավորել է անազատության մեջ գտնվող Մալաքյանին

Երևանի «Արարատը» շնորհավորել է անազատության մեջ գտնվող Մալաքյանին

Երևանի «Արարատը» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մալաքյանին շնորհավորել է ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

«Այսօր Էդգար Մալաքյանի 30-րդ տարեդարձն է։ Շնորհավորում ենք և մաղթում ենք ամենայն բարիք»,- ասված  շնորհավորական ուղերձում։

 

Հիշեցնենք, որ Մալաքյանը կալանավորվել է օգոստոսի 30-ին Կասկադում տեղի ունեցած միջադեպի դեպքով։ Ըստ իրավապահ մարմինների՝ երկու երիտասարդներ քաշքշել են ոստիկանության ծառայողների։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Նախաքննության վարկածով՝ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

  • Կիսվել: