երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աղբահանության խնդիրն արդեն իսկ լուծված է․ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն

Աղբահանության խնդիրն արդեն իսկ լուծված է․ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն

Հաշվետու ժամանակահատվածում թվով 495 սանմաքրման աշխատակիցներ շաբաթական 6-օրյա ժամանակացույցով ապահովել են Երեւանի փողոցների եւ բակերի մաքրությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Աղբահանություն, սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ղեկավար Բագրատ Աղաջանյանը:

«Երկու հերթափոխով աղբահանությունը է կատարել 73 աղբատար մեքենա, ցերեկային հերթափոխ 36, գիշերային հերթափոխ՝ 37:  Թվով 3 փոշեկուլ մեքենաներ 7-օրյա գրաֆիկով իրականացրել են փողոցների  մաքրությունը: Փողոցները լվացվել են թվով 21 ջրցան մեքենաներով»,-ասաց նա:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց. «Կարո՞ղ ենք արձանագրել, որ աղբահանության հետ կապված այն խնդիրը, որ ունեինք, այլեւս չունենք»:

Ի պատասխան Աղաջանյանն ասաց. «Այո, միանշանակ, աղբահանության խնդիրն արդեն իսկ լուծված է»:

Հարցին, թե «ձեր «ՄԱԶ»-երը երբ են հասնում»,- նա պատասխանեց. «Շուտով»:

Ավինյանը առաջարկեց այսօր իրեն զեկուցել, թե այդ «շուտով»-ը որ օրն է:

  • Կիսվել: