չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Երեւանի 166 դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է

Երեւանի 166 դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է

Երեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած սաներից մեկի հայրը ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ Ոստիկանությունից  հաղորդել էին, որ 166 դպրոցից ժամը 12։57-ին հաղորդում էր ստացել, որ հարձակվել են դպրոցի վրա։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։ Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են քննչական բաժին:

ArmLur.am-ը հայտնում է աշակերտ Գ. Մանուկյանի հայը՝ Մ. Մանուկյանն է դպրոց ներխուժել երկու տղամարդու հետ։ Վերջինս այս պահին ձերբակալված է։

 

  • Կիսվել: