երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Երևանցու շահը ինձ համար առաջնահերթ է, և ես չեմ հարմարվելու կեղծ մեդիա արշավին․ Ավինյան

Երևանցու շահը ինձ համար առաջնահերթ է, և ես չեմ հարմարվելու կեղծ մեդիա արշավին․ Ավինյան

Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումները միշտ համարել եմ իմ աշխատանքի կարևորագույն բաղադրիչ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
 
«Իմ շրջայցերը հաճախ օգտագործվում են վաղաժամ քարոզարշավի պիտակավորման համար: Երևանցու շահը ինձ համար առաջնահերթ է, և ես չեմ հարմարվելու այս թեմայի շուրջ ձևավորվող կեղծ մեդիա արշավին:
 
Որպես շրջայցերի արդյունավետության օրինակ՝ ներկայացնում եմ Կենտրոն վարչական շրջանում երևանցիների հետ հանդիպման արդյունքում արձանագրված խնդիրների մի մասը, որոնք տեղում արդեն իսկ ստացել են լուծումներ կամ լուծման ճանապարհին են»,-գրել է նա:
 

  • Կիսվել: