կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում․ կա տուժած

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում․ կա տուժած

Հունիսի 18-ին, ժամը 15։51-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում (մոտ 4 մ)՝ կողաշրջված:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Ք․-ն (ծնված 2003 թ․) և Ն․ Ռ․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: