շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին «KamAZ»-ի վրայից չշահագործվող ավտոմեքենաների սեղմված թափքեր են ընկել՝ խոչընդոտելով երթևեկությունը

Երևան-Սևան ավտոճանապարհին «KamAZ»-ի վրայից չշահագործվող ավտոմեքենաների սեղմված թափքեր են ընկել՝ խոչընդոտելով երթևեկությունը

Հունիսի 19-ին, ժամը 17:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, ճանապարհի երթևեկելի հատվածում երկաթե կտորներ են թափված:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի վրայից չշահագործվող ավտոմեքենաների սեղմված թափքեր են ընկել, ինչը խոչընդոտում է երթևեկությունը:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ թափքերի ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացվելը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

  • Կիսվել: