կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները. կա զոհ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները. կա զոհ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Շանգրի-Լա խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1983 թ․) և «Lada» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Ա․ Հ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

 

  • Կիսվել: