հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Երևան քաղաքում հանրային տրանսպորտը ստանալու է առաջնահերթություն. Ավինյան

Երևան քաղաքում հանրային տրանսպորտը ստանալու է առաջնահերթություն. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը մտադիր է ընդլայնել հասարակական տրանսպորտի առանձնացված գոտիները և ավտոպարկը։ Այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Երևան քաղաքում հանրային տրանսպորտը ստանալու է առաջնահերթություն, և իր համար նախագծվելու են առանձնացված գծեր, որոնք անելու ենք ամբողջական՝ այն հատվածներում, որտեղ ամենաինտենսիվ հանրային տրանսպորտի երթևեկություն ունենք։

Սա համադրելու ենք նաև մեր մետրոպոլիտենի աշխատանքի հետ։ Մեր մոտ էականորեն գծերի քանակը նվազելու է, բայց մարդկանց քանակը տրանսպորտով տեղափոխվող էականորեն ավելանալու է»։

Ավինյանը նաև  ընդգծեց, որ Երևանի հանրային տրանսպորտը ևս 250 հատ 18 մետրանոց ավտոբուսի կարիք ունի։

  • Կիսվել: