հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի եկամուտները կազմել են 86 միլիարդ 187 միլիոն դրամ

Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի եկամուտները կազմել են 86 միլիարդ 187 միլիոն դրամ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ներկայացրեց 2022 թվականի Երևանի քաղաքապետարանի բյուջեի կատարողականի մասով մի քանի կարևոր ցուցանիշներ:

«Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 86 միլիարդ 187 միլիոն դրամ կամ Երևան քաղաքի բյուջեի կատարողականը 2022թ-ին կազմել է 98,5 տոկոս: Երևան քաղաքի 2022 թ-ի ճշտված բյուջեի սեփական եկամուտները ծրագրավորվել են 34 միլիարդ 560 միլիոն դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 35 միլիարդ 396 միլիոն դրամ՝ կատարողականը 102,4 տոկոս: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշն ավել է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից 4,7 միլիարդ դրամով: Պետական բյուջեից տրամադրված նպատակային հատկացումների մասով նախատեսված 7 միլիարդ 823 միլիոն դրամի դիմաց փաստացի եկամուտը կազմել է 7 միլիարդ 46 միլիոն դրամ՝ նախատեսվածի 97,7 տոկոսը»,- ասաց փոխքաղաքապետը:

 

  • Կիսվել: