չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mitsubishi» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mitsubishi» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 08։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Ինչպես տեղեկացրին Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին, «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1991թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ շտապօգնության աշխատակիցները ուղևոր Ա․ Խ․-ին (ծնված 1989 թ․) տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

  • Կիսվել: