ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. տուժածը հոսպիտալացվել է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. տուժածը հոսպիտալացվել է

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 23-ին, ժամը 18։14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1997 թ․) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։ Ուղեւոր Ա․ Հ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։

 

 

  • Կիսվել: